14 Հոկտեմբերի, 2022
Պրահայի հայտարարությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի հիմք կդառնա։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս եւ հայ գործընկերների հետ Աստանայում հանդիպումից հետո։

Բայրամովը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Բաքուն հոկտեմբերի 2-ին (Ժնեւում) Երեւանին է հանձնել խաղաղության պայմանագրի հիմնական կետերը եւ ներկայում սպասում է հայկական կողմի պատասխանին։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի բազային սկզբունքները հանձնվել են Հայաստանին դեռեւս ընթացիկ տարվա փետրվարին։

Նրա խոսքով՝ Պրահայում Ադրբեջան-Հայաստան-Ֆրանսիա-ԵՄ քառակողմ հանդիպման ժամանակ Բաքուն եւ Երեւանը «հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ընդունելու մասին, եւ դա կդառնա խաղաղության պայմանագրի հիմքը»։

Նա նաեւ նշել է Հարավային Կովկասում հաղորդակցություններն ապաշրջափակելու գործնական աշխատանքն սկսելու կարեւորությունը։ Նա նաեւ ավելացրել է, որ Ադրբեջանը «կոնկրետ գործողությունների կողմնակից է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շրջանակում, որի վերաբերյալ հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա առաջիկայում»։

 

kotayk

Լրահոս