Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ իր պահպանության տակ գտնվող մարդուն ինչ-որ ստահակների խմբի հաշվեհարդարի հանձնելով:
Այս խարանը ողջ ոստիկանական համակարգի վրա է:
Այդ ինչ աստիճանի է հեղինակազրկվել ոստիկանական համակարգը, որ բառիս բուն իմաստով, զրոյական արժեք ու հեղինակություն ունի այս չարաբաստիկ իշխանության համար:
Իսկ քպ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը:
Տարբեր մութ տեղերում մարդ դարանակալելը և խոշտանգելը շատ բարդ գործողություն իրենից չի ներկայացնում և շատ խելք չի պահանջում:
Վաղը, եթե մի քպ-ական նման պատմության մեջ ընկնի, հանրության աչքերում դա լինելու է լրիվ արդարացված, թեպետ ինքնադատաստանը ոչ մի լավ տեղ չի բերելու:
Բայց դրա մեղավորները լինելու են բացառապես քպ-ականները»,- գրել է փաստաբանը։