31 Մայիսի, 2024

Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար:

Այս առնչությամբ Արմավիրի  մարզպետ Դավիթ Խուդաթյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի՛ փարաքարցիներ, Արմավիրի մարզի սիրելի՛ բնակիչներ, Փարաքար համայնքի ավագանու քվեարկությամբ համայնքի ղեկավար է ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Վստահ եմ` պարոն Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքը կշարունակի զարգացման իր ճանապարհը և առաջիկա տարիներին միասին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ կլուծվեն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական էր ներկայացրել։

Լրահոս