«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, պետական սահմանի դելիմիտացիայի և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցին․
«Չեմ կարող գոհունակություն չհայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց են ունեցել սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանում կայուն խաղաղության եւ ազգամիջյան համաձայնության ձեռքբերմանը», – ընդգծել է նա: