9 Հոկտեմբերի, 2023

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, ոչ թե Ռուսաստանի: Այս մասին, ռուսական ԶԼՄ-ներևի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Լրագրողի հարցին, թե Մոսկվան կոնկրետ դիրքորոշում ունի՞ ադրբեջանական կողմից կալանավորված ղարաբաղցի անձանց և մասնավորապես Ռուբեն  Վարդանյանի վերաբերյալ, Գալուզինը նշել է, որ խոսքը գնում է առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ այն ​​մարդկանց մասին, ովքեր ինքնակամ հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։

«Հետևաբար, այդ հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի, որի քաղաքացիներն են այդ մարդիկ, և Ադրբեջանի իշխանությունների միջև»,- ասաց նա։

kotayk

Լրահոս