14 Հոկտեմբերի, 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020թ. 44-օրյայի ժամանակ Սամվել Բաբայանն Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարն էր, ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարը, ով պարտությունից հետո հրաժարական տվեց և փախավ Արցախից:

Երեք տարի Երևանում մի առաքելութուն ուներ` արդարացնել Նիկոլի դավաճանությունները, մեղադրել մյուսներին:
Արցախի շրջափակման ընթացքում Ս. Բաբայանը հայտնվեց Արցախում, 8 ամիս ամեն ինչ արեց Արցախի ներքին վիճակը ապակայունացնելու համար, բանակցեց ադրբեջանցիների հետ, թուլացրեց դիմադրությունը, վերջում, ինչպես միշտ, ճողոպրեց Արցախից:

Հայկ Խանումյանը տարածքային կառավարման նախարարն էր, ով 2022թ. օգոստոսին համոզում և սպառնում էր մարդկանց լքել Աղավնոն, չվառել իրենց բնակարանները և հանձնել Ադրբեջանին:

Հիմա Հայկը, Սամվելը և մնացածը դատվելու փոխարեն շարունակում են իրենց սև գործը Երևանում (մեղադրել բոլորին, արդարացնել Նիկոլին, պառակտել արցախցիներին և վերջնական փակել Արցախի էջը):

Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը, Թաթուլ Հակոբյանը և մնացած բոլորը հատուկ հանձնարարություններով Էդմոն Մարուքյան են, ունեն մի նպատակ՝ ծառայել Նիկոլին՝ սպասարկելով թշնամու շահերը»

Աղբյուրը` Մհեր Սահակյան

 

։

 

 

kotayk

Լրահոս