Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Սա ֆիասկո է, Նիկո’լ
Freedom House միջազգային իրավապաշտպան կառույցը, որ մինչ այդ հրապարակել էր Ժողովրդավարության մասին իր տարեկան զեկույցը և որով Հայաստանը, հավաքելով 54 միավոր 100-ից, դասվում էր «մասնակի ազատ» երկրների շարքին, հրապարակեց այդ զեկույցի դետալիզացված տարբերակը։
Ճակատագրի հեգնանքով դա տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համաժողովի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից անմիջապես հետո, հերթական հարվածը հասցնելով Հայաստանի «ժողբաստիոն» հեքիաթին։
Հեղինակավոր միջազգային իրավապաշտպանական կառույցը հերթական անգամ արձանագրել է Հայաստանում մի շարք ուղղություններով ժողովրդավարության խայտառակ վիճակ, ուստի ներկայացնում եմ ձեզ որոշ ցուցանիշների թվային պատկերը։
• Արդյո՞ք կառավարության ներկայիս ղեկավարը կամ այլ գլխավոր ազգային իշխանությունն ընտրվել է ազատ և արդար ընտրությունների միջոցով։
163