5 Հուլիսի, 2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետության համար կարևոր այս օրը բոլորիս հիշեցնում է մեր իրավունքների և պարտականությունների մասին։ Միևնույն ժամանակ հիշեցնում նոր իրողությունների և այդ իրավիճակում պատշաճ արձագանքելու, մարդու և քաղաքացու իրավունքներն առավելագույնս պաշտպանելու մասին։

Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները ապահովելով մեր երեխաների համար ավելի լավ ապագա», – ասված է ուղերձում։

Լրահոս