2 Մայիսի, 2024

Ապրիլի 30-ին ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հարց էր բարձրացրել, որ, ըստ պաշտոնական պատասխանի, Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին քարտեզները կադաստրից անհետացել են:

Դրան ի պատասխան՝ Կադաստրի կոմիտեն հերքում էր հրապարակել, որ նյութերը չեն ոչնչացվել, այլ փոխանցվել են Պաշտպանության նախարարություն, իսկ ինձ հրավիրել են կադաստրի կոմիտե՝ առկա նյութերին ծանոթանալու:

168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց.

«Այդ «հերքման» նպատակը մեկն էր` ստեղծել պատրանք, որ իբր ինձ հայտնել են՝ որտեղ են քարտեզները, բայց ես հետամուտ չեմ եղել դրանց ծանոթանալուն: Մայիսի 1-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադարձել է նաև Փաշինյանը՝ ենթադրելով, որ թյուրիմացությունները կապված են եղել այն հանգամանքի հետ, որ դրանք «գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են»:

kotayk

Լրահոս