12 Հոկտեմբերի, 2024

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ներկայումս «Երևան սիթի» սուպերմարկետներում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 415, իսկ «Էկոնոմ» կոչված շաքարավազը` 395 դրամով։ Իջևանի «Ֆրեշ» սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 290 դրամով։ Ընդ որում, այդ գնով վաճառքը տեղի չի ունենում գնի նվազեցման ակցիայի շրջանակներում։ Սամվել Ալեքսանյանը շաքարավազի ներկրման, վաճառքի գործում մեծ դեր ունի, սակայն իր սուպերմարկետներում շաքարավազը շատ թանկ է վաճառում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյսնը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհի, Արմեն Իսրայելյանի` Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ, Սամվել Ալեքսանյանն էլ հայտարարում էր` Նիկոլը մեր ախպերն ա»։

Լրահոս