Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը դադարեցրել է Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրել։ Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։
Ըստ «Ընտրական օրենսգիրքի» ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20-ին։
Այսպիսով, Գյումրիում արտահերթ ընտրությունները կկայանան մինչև ապրիլի 1-ը։