Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ելույթ ունենալով Տրստենիկում քաղաքացիների հետ, ուսանողների և ընդդիմության զանգվածային ցույցերն անվանել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից երկիրը ոչնչացնելու փորձ:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ խնդիրն այն չէ, որ քաղաքական հակառակորդները ցանկանում են տապալել երկրի ներկայիս ղեկավարին, այլ այն, որ նրանք ցանկանում են ոչնչացնել Սերբիան։
«Եվ այն, ինչ մենք տեսանք վերջին ամիսներին, օտարերկրյա հետախուզական գործակալությունների կողմից մեր երկիրը ոչնչացնելու ուղղակի փորձ է», — ընդգծել է Վուչիչը։
72