24 Հուլիսի, 2023
Համաշխարհային տերությունների երեք լիդերներին երրորդ նախագահի կողմից բաց նամակի հղումը չափազանց կարևոր իրադարձություն պետք է համարել. առաջին բանը, որ դրանով Սերժ Սարգսյանն արեց, աշխարհին ցույց տալն էր, որ Հայաստանն ու Արցախը տեր ունեն, և որ ոչինչ չի սկսվում ու ավարտվում մի թուլամորթով: Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, արցախյան նոր շարժման մեկնարկն ազդարարեց՝ հստակորեն հասկացնելով գերտերություններին, որ հայ ժողովուրդը մտադիր չէ բացառապես լսողի ու կատարողի դեր ստանձնել՝ չնայած այս պահին ՀՀ-ն առաջնորդող արարածի կրեդոն հենց այդպիսին է՝ լսելն ու հնազանդվելն օտարներին՝ հանուն սեփական աթոռի ու կաշվի:

Բայց Սարգսյանի նամակը կարևոր է ոչ միայն արտաքին քաղաքական տեսանկյունից, արտաքին գլխավոր դերակտարներին հստակորեն շարադրված ուղերձների առումով, այլև՝ ներքաղաքական: Երրորդ նախագահը, ըստ էության, իրական առանցք է ձևավորում համազգային նոր գոյապայքարի, որի շուրջ համախմբվելով հայ ժողովուրդը կարող է ու պիտի ապացուցի, որ սուբյեկտ է, որ մտադիր չէ դուրս գալ պատմության թատերաբեմից. Սարգսյանի նամակը հայ ժողովրդի սուբյեկտայնության յուրատեսակ առհավատչյա կարելի է դիտարկել, որի հետ վաղ թե ուշ բոլորը ստիպված են լինելու հաշվի նստել:

Բայց ոչ ոք ոչ մի բանի հետ հաշվի չի նստելու այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային արենայում հայոց պետությունը ներկայացնողը անլվա Նիկոլն է: Այդ առումով Սարգսյանի նամակը պետք է կարևորագույն ստիմուլ համարել նաև հայոց պետականությունը ներսից ոչնչացնող ուժերի դեմ պայքարի համար, որում, եթե հաջողենք, կկարողանանք ոչ միայն փրկել Հայաստանն ու Արցախը, այլև գուցե ընդարձակել մեր պետության սահմանները:

 

 

kotayk

Լրահոս