3 Փետրվարի, 2025
Նոր նախագծով արդեն ՊՎԾ-ին լիազորված է վարչապետի աշխատակազմում  վերահսկողություն իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Վարչապետի աշխատակազմն այսուհետ պետական միջոցների կառավարման օրինականության մասով կլինի ՊՎԾ-ի համար  վերահսկողության օբյեկտ»,-նշեց նա։

Հարցին, թե այդ ամենն իրականացնելու համար քաղաքական կամք կլինի՞, Պետրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ապացուցել եմ, որ կամքի պակաս չունեմ։ Վարչապետն ինձ տվել է կանաչ լույս՝ ցանկացած պետական համակարգում ցանկացած մտահոգության հետևից գնալու, վերհանելու, զեկուցելու։ Որևէ կաշկանդվածություն չունեմ»։

 

 

Լրահոս