Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը գրում է․
«Վերջին շրջանում մամուլում, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից անդրադարձ է կատարվում իրենց պատկերացմամբ կոռուպցիոն դրսեւորումների, դրանց շարքում հիշատակելով Վեդու համայնքապետարանի կողմից կազմակերպված մրցույթները, որոնց, ի թիվս բազմաթիվ շինարարական կազմակերպությունների, մասնակցել է նաեւ իմ մորեղբորը պատկանող «Նոյավան» ՍՊԸ-ն
Վերջին երեք տարիների ընթացքում (մինչեւ այս պահը) Վեդու համայնքապետարանը հրապարակել է շուրջ 22 սուբվենցիաների մրցույթ՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն, ինչպես նաեւ հավասար մրցակցային պայմաններ։
«Նոյավան» ՍՊ ընկերությունը, հավասար մրցակցային պայմաններում, հաղթել է այդ 22 մրցույթներից միայն երկուսում, որի արդյունքում Վեդի համայնքը ունեցել է շուրջ 103 մլն. դրամի խնայողություն։