24 Հուլիսի, 2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում: Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, որովհետև նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետր տարածքում, որն ընդգրկում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավներ Հայաստանի տարածքում։ Սա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն դնել թղթի վրա և ստորագրել։ Կարծում եմ` եթե սա հերթական քաղաքական մանևրը չէ, եթե սա գործընթացը ձգձգելու փորձի հին պատմության կրկնությունը չէ, ապա մենք կարող ենք խաղաղության համաձայնագրին հասնել և ստորագրել այն մինչև տարեվերջ»,- ասել է Ալիևը:

 

kotayk

Լրահոս