6 Հուլիսի, 2024
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Նշվում է, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ:

Հուլիսի 5-ին էլ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց հատված, որտեղ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումից հետո իրականացվում են ամրաշինական աշխատանքներ։

«Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

kotayk

Լրահոս