Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը բացարձակապես ոչինչ չի լուծի երկրին տնտեսական աջակցության առումով, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Սա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Դրանք այն գումարները չեն։ Մեր առևտրի ծավալները (Հայաստանի հետ – IF) բոլորովին տարբեր են. ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել դա», – «Ինտերֆաքս»-ին ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստում է մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ Հայաստանի համար՝ կապված Ռուսաստանի կողմից նրա նկատմամբ կիրառվող «տնտեսական ճնշման» հետ։
71