Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։

Նա վստահեցրել է, որ նույնիսկ չգիտի` կինն ինչ է գրել։ Դիտարկմանը, որ արցախցիներին է թիրախավորել, արձագանքել է. «Գիտեմ, գիտեմ, ինչ-որ մարդիկ նեղացել են, սակայն ես ասում եմ` տեղյակ չեմ` նա ինչ է գրել։ Ես չեմ բացառում, որ ինքը, լինելով շատ ինքնուրույն անձնավորություն, կարող է գրի մի բան, որ մարդկանց դուրը չգա։ Ու ինձ մի ասեք` նա ինչ է գրել, քանի որ չեմ էլ ուզում իմանալ այդ մասին։ Ոչ թե դա ինձ չի հետաքրքրում, այլ ես դա չեմ ուզում իմանալ։ Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո «Ֆեյսբուքն» է»։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ավելացրել է, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքն էլ իրավունք ունի դա չկարդալ։