Մեր դիրքորոշումը հստակ է, ՀՀ-ի նկատմամբ 2021-22 թթ-ին եղել են տարածքային ոտնձգություններ։ Երբ մենք տեսել ենք, որ նման զարգացումներ կան՝ մենք դա քննարկել ենք մեր գործընկերների հետ, մեր դաշնակիցների հետ։ Մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, թե ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են, և սա բոլորը գիտեն։ Ոչ ոք չի կարող նման ոտնձգություն անել։ Այս մասին ԱԺ-ում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Խուտինի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղում գործողությունների իրավասություն չուներ։
«Երբ ոտնձգությունը տեղի են ունեցել՝ մենք ասել ենք, որ այն կարմիր գիծը, որ դուք ասում էիք՝ այդ կարմիր գիծը հատված է։ Մեզ ասել են, որ ոնցոր թե՝ սահմանը դելիմիտացված չի։
Էդտեղ էլ մենք ասել ենք՝ բա էդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որ ասում էիք, ասեք, որ կարողնանք մեր հարաբերությունները հասկանալ ՀԱՊԿ հետ։ Ասել ենք, ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, ցույց չեն տվել։ Եթե ՀԱՊԿ-ը չի կարող ցույց տալ այդ պատասխանատվության գոտին, ուրեմն ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն գոյություն չունի»,-ասանա ընդգծելով, որ սա է պատճառը, որ ինքը 2022 թ-ի աշնանը չի ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթաժողովի եզրափակիչ փաստատթուղթը։