ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Խախտումներ, այո՛, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ 3 ուժերը խորհրդարան մտնելու շեմը պետք է չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում, ասում են՝ մանդատները վերցնե՞նք, թե՞ չվերցնենք։ Անկեղծ ասած՝ եթե չվերցնեն, գոնե 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան կունենանք, թե չէ՝ ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն»,-ասաց Փաշինյանը։
89