Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոպտորեն դժգոհել է իր երկրի դաշնակիցներից:
Այս մասին գրում է Asia Times (AT) պարբերականը։
«Զելենսկին հանգստյան օրերին բացահայտ բողոքեց, որ իր երկիրը շատ ավելի քիչ ռազմական աջակցություն է ստանում արևմտյան դաշնակիցներից, քան Իսրայելը»,- ասվում է հրատարակության մեջ։
Նյութի հեղինակներն ընդգծել են, որ Զելենսկու խոսքը բավականին կոպիտ էր հաշվի առնելով Ուկրաինային արդեն իսկ տրամադրված օգնության ծավալը։
Նշվում է, որ Իսրայելը անվտանգության համաձայնագիր է կնքել Միացյալ Նահանգների հետ և սերտ հարաբերություններ հաստատեց արևմտյան երկրների մեծ մասի հետ տասնամյակներ առաջ, ուստի ուկրաինական և իսրայելական պահանջներին արձագանքելու տարբերությունը հասկանալի է:
11