Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին հրավիրում է հանդիպման՝ սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար։
«Ես հենց հիմա ուզում եմ բաց հրավեր ուղղել Զինված ուժերի ԳՇ պետին եւ հրավիրել հանդիպման, որպեսզի նաեւ տեղեկություններ փոխանցի, թե ինչ է տեղի ունենում այսօր սահմաններին։ Տեղեկություններ փոխանցի կամ ինձ, կամ եթե կամքն այդքան ներում է, հրապարակային տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմաններին։ Եվ սա առաջին հերթին իր պարտականությունն է։
Համազգեստը հագած բարձրաստիճան զինվորականը՝ գեներալի կոչումով, որին վստահված է մեր զինվորների կյանքը, չի կարող ասել՝ ի՞նչ անեմ, զենքը վերցնեմ, գնամ սահմանները պահելո՞ւ։ Այո, դու հենց դրա կոչումն ունես։ Եվ եթե ինքը որեւէ կերպ չարձագանքի մեր այս հրավերին եւ կոչին, ուրեմն վերջնական իմաստով կնշանակի, որ մեր Զինված ուժերի գլխավոր հրամանատարն ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու եւ չակերտավոր իշխանություն ունենալու այդ տիրույթում։ Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացել եւ չի մեռել։ Եվ սպասում ենք արձագանքի, սա ընդունեք որպես հրավեր»,- այսօր ուղիղ եթերով ասաց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում