1 Նոյեմբերի, 2021

Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նախատինք էր հնչեցրել Մայր Աթոռի հասցեին, թե պատվաստվելու կոչ անելու փոխարեն ինչերի՞ց է խոսում մայր Աթոռը․

«Մայր Աթոռը դիմել է ԱԺ ին, որ հունվարի 5- ը և 7-ը պահպանվեն ոչ աշխատանքային։

Իսկ կարող է Մայր Աթոռը մի հատ էլ դիմի իր հոտին, որ գնան պատվաստվեն ու չմահանան։ Եթե Մայր Աթոռը չի նկատել, օրը 40 մահ ունենք և միակ միջոցը կանխելու ահասարսուռ թվերը` պատվաստվելն է։

Թե կարևորը անխոչընդոտ մեռելոց անելն է»,- գրել էր Պետրոս Ղազարյանը։

Փաստորեն Պետրոս Ղազարյանը պատվաստվածների ցածր տոկոսի ողջ մեղքը կառավարության ուսերից վերցնում ու դնում է հոգևորականության ուսերին, փաստորեն մեղավորը հենց հոգևորականներն էն, որ մի հատ կոչ էլ չեն անում։ Եթե մի քիչ խորանանք, ապա հոգևորականներին կարելի է էլի շատ բաներում մեղադրել։ Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի արած աշխատանքը խժռել էր գնաճը, շատ հեշտ կարող էր գրել․

«Մայր Աթոռը դիմել է ԱԺ- ին, որ հունվարի 5- ը և 7-ը պահպանվեն ոչ աշխատանքային։

Իսկ կարո՞ղ է Մայր Աթոռը մի հատ էլ դիմի իր հոտին, որ գիշերներն էլ աշխատեն, մի քանի աշխատանք կատարեն միաժամանակ և հնարավորինս շատ հարկ վճարեն։ Եթե Մայր Աթոռը չի նկատել, էկոնոմիկայի ոլորտը կրախի առջև է կանգնած, կարևորը էկոնոմիկա՞ն է, թե կարևորը անխոչընդոտ մեռելոց անելն է»։

Դժգոհելու տեղ ունի, անշուտ, նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նա լրիվ իրավունք ունի իր ֆեյսբուքյան էջում գրելու․

«Մայր Աթոռը դիմել է ԱԺ- ին, որ հունվարի 5- ը և 7-ը պահպանվեն ոչ աշխատանքային։

Իսկ կարո?ղ է Մայր Աթոռը մի հատ էլ դիմի իր հոտին, որ իրենց տանը Նիկոլ Փաշինյանի նկարը կախեն ու, այդ նկարին նայելով, հասկանան, որ պետք է արդար և անկաշառ լինել։ Եթե Մայր Աթոռը չի նկատել, ապա ասեմ, որ օր օրի կոռուպցիան երկրում աճում է, իրավունքի ու օրենքի մասին խոսելն էլ անիմաստ է։ Թե կարևորը անխոչընդոտ մեռելոց անելն է»։

Ռուբեն Ռուբինյանը միանշանակ հգևոր դասին կարող է նախատել․

«Մայր Աթոռը դիմել է ԱԺ- ին, որ հունվարի 5- ը և 7-ը պահպանվեն ոչ աշխատանքային։
Իսկ կարող է Մայր Աթոռը մի հատ էլ դիմի իր հոտին, որ ԱԺ ընդդիմությանը խնդրեն Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր չարտահայտվել, թե չէ ես հո ձեր խաղալիքը չե՞մ, ամեն անգամ պատեհ-անպատեհ առիթով անվտանգության աշխատակիցներին կանչեմ նիստերի դահլիճ։ Թե կարևորը անխոչընդոտ մեռելոց անելն է»։

Եվ ի վերջո Նիկոլ Փաշինյանը ևս կարող է Եկեղեցու հասցեին մեղադրանքներ հնչեցնել․

«Մայր Աթոռը դիմել է ԱԺ- ին, որ հունվարի 5- ը և 7-ը պահպանվեն ոչ աշխատանքային։

Իսկ կարող է Մայր Աթոռը մի հատ էլ դիմի իր հոտին, որ գնան Պուտինի ու Ալիևի հետ բանակցեն, քիչ թե շատ հայանպաստ լուծումներ գտնեն, որ էլի պատերազմ ու զոհեր չլինեն, որ բանակը վերակառուցվի, որ մարդիկ կարողանան վերադառնալ բնականոն կյանքի։ Թե կարևորը անխոչընդոտ մեռելոց անելն է»։

 

kotayk

Լրահոս