17 Փետրվարի, 2022

Ընդ որում, նախկին նախագահի խոսքով, այս պահն աստիճանաբար հասունանում է։ Այնուամենայնիվ, նա չհերքեց, որ Երեւանի մի զգալի հատված դեռ պատրաստ չէ իրեն աջակցել։

«Այսօրվա օրակարգը չպետք է կառուցվի նրա վրա, որ ինչ-որ մեկին պետք է իշխանության բերել։ Այն պետք է հիմնված լինի կոնկրետ անձի՝ վարչապետի պաշտոնից հեռացնելու վրա։ Այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Մենք հնարավորություն կունենանք կոնսոլիդացնել քաղաքական դաշտը եւ ապահովել համապատասխան միջոցառումների անցկացումը՝ մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նաև շեշտեց, որ առանց փողոցի այս իշխանությունը չի հեռանա։

«Վերջին հարցումները ցույց են տալիս, որ այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը կրկնակի աճել է և շեշտակի գերազանցում է այս իշխանություններին ակտիվ աջակցողներին։ Ասում են ընդդիմության վարկանիշն ընկնում է, այո՝ ընկնում է , բայց մեզանից հիասթափվողը այս իշխանության ֆանատը չի դառնալու, մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր մեզանից սպասում են ռադիկալ քայլեր։

Սա նշանակում է, որ ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է»,-ասաց նա։

Խոսելով այն մասին, թե ում է տեսնում նախագահի պաշտոնում Քոչարյանը ասաց․

«Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ ու ազգային շահերով առաջնորդվող նախագահ, ապա այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, լավավագույն տարբերակը կլիներ Հայ Առաքելական եկեղեցու հարգանք վայելող որևէ սրբազանը։  Մեզ հիմա մարդ է պետք, որը պիտի կարողանա նաև կամուրջներ փնտրել, միավորել։ Այո, պետք է փորձել մեր ազգին միավորել, պետք է փորձել վտանգված մեր ինքնությունը նաև պահպանել։ Նորից եմ ասում, որ այս պարագայում որևէ հարգանք վայելող սրբազանը կարող էր զբաղեցնել այդ պաշտոնը»,- ասաց Քոչարյանը։

AuroraNews

 

 

 

kotayk

Լրահոս