3 Նոյեմբերի, 2021

Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշանյանը, որն այս պահին անօրինական կերպով ձերբակալված է, այս մասին հայտնել է՝ կալանավայրից հայտարարություն տարածելով։

Առուշ Առուշանյանից հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է: ArmLur.amը կապ է հաստատել Ասպրամ Կրպեյանի հետ՝ հասկանալու համար, թե պատրաստվո՞ւմ է մանդատը վերցնել, թե՞ ոչ։ Արտերկրում գտնվող Կրպեյանը հայտնեց, որ վերցնելու է մանդատը և իր աշխատանքը շարունակելու է խորհրդարանում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր էր դրել մանդատը, և ըստ ցուցակի՝ հաջորդը Ասպրամ Կրպեյանն էր, սակայն այդ ժամանակ նա չէր հաստատել` վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ:

Առուշանյանին ցուցակում հաջորդում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 33-րդն էր:

kotayk

Լրահոս