3 Նոյեմբերի, 2021

2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծով հատկացված 5.952 մլրդ դրամից շուրջ 3 մլրդ 659 մլն դրամը պատգամավորների աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար նախատեսված միջոցներն են։ Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական ​​ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

Միաժամանակ, ըստ նրա, իրենք ակնկալում էին մի փոքր ավելի շատ միջոցներ ստանալ։

«2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծով նախատեսված միջոցները 510 մլն դրամով կամ 9.8 տոկոսով պակաս են ԱԺ բյուջետային հայտում ներկայացվածից»,- հայտնեց Նարիբեկյանը։

 

kotayk

Լրահոս