16 Նոյեմբերի, 2021

Այսօր Ազգային ժողովի հերթական նստաշրջանն է մեկնարկում, քիչ անց՝ 10։00-ին կսկսվի նիստը: Hraparak.am-ի տեղեկություններով՝ ընդդիմությունը որոշել է բոյկոտել այս նստաշրջանը՝ որպես ստեղծված իրավիճակին բողոքի նշան:

Հատկապես, որ երեկ խորհրդարանական մեծամասնությունը տապալեց ընդդիմության արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը, Քաղպայմանագրի պատգամավորները չներկայացան խորհրդարան եւ նիստը չկայացավ: Ընդդիմադիրներն, ըստ ամենայնի, կներկայանան դահլիճ, կհայտարարեն իրենց բոյկոտի մասին ու կհեռանան:

kotayk

Լրահոս