6 Նոյեմբերի, 2021

Իտալիայի Սենատի նախագահը՝ Մարիա Էլիզաբետա Կազելլատին, այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի։  Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։

Նրան ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև  Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև տարածքային և ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

kotayk

Լրահոս