11 Նոյեմբերի, 2021

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182 հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 11-ից ընդդիմադիր պատգամավորները և նրանց աջակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի պատճառաը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարությունն է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։

 

kotayk

Լրահոս