10 Նոյեմբերի, 2021
ՔՊ անդամ Կառլեն Մկրտչյան ֆեյբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։
 «Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, Արտաշատ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանում այսօր նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
25 տարի առաջ՝ 1996 թվականին, Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը՝ որպես ժողովրդավարության ամրապնդման և պետականաշինության կայացման կարևոր ու նշանակալից քայլ: Իսկ 2011թ., տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունն ավելի կարևորելով, ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 10-ը հռչակեց՝ որպես Տեղական ինքնակառավարման օր:
ՏԻՄ-ը, կառավարման համակարգի կարևորագույն մաս լինելով, անցնող տարիների ընթացքում լուրջ ու կարևոր առաքելություն է իրականացրել՝ ամրապնդելով պետության ու քաղաքացու միջև կապը, օրենքի ենթակայությամբ արդյունավետորեն լուծելով համայնքային բազմաթիվ խնդիրներ՝ նպաստելով բնակչության բարեկեցությանը:
Համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ այսօր ՏԻՄ համակարգը կարևոր բարեփոխումների է փուլում է: Սա պատասխանատու քայլ է, որը թույլ կտա վեր հանել համայնքային բազում, տարիներով լուծման կարոտ խնդիրներ և ի նպաստ համայնքի ու նրա բնակչի լուծումներ տալ:
Վստահ եմ, որ կառավարման նոր համակարգը արդարացնելու է իրեն և բոլորս լծվելու ենք համայնքը շենացնելու կարևոր ու շնորհակալ գործին:
Կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն բոլորիս օջախներին: Բեղմնավոր աշխատանք բոլորիս՝ ի շահ համայնքի ու նրա բնակչության:
kotayk

Լրահոս