13 Նոյեմբերի, 2021

Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ:

«Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր»,- հայտնում է աղբյուրը։

 

kotayk

Լրահոս