1 Նոյեմբերի, 2021
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հայտնել է, որ վրացական բանտում մեկամսյա հացադուլից հետո նախկին նախագահի առողջությունը վատթարացել է, ինչպես նաև նիհարել է 20 կիլոգրամով։

«Այս պահին նա նիհարել է ավելի քան 20 կիլոգրամով… Մեծ ամոթ է և սխալ, որ նախագահ Սահակաշվիլին բանտում է, և նրա վիճակը օր օրի վատանում է։ Ինձ ցավ է պատճառում նրան նայելը»,- ասել է ուկրաինացի պատգամավորը բանտում Սահակաշվիլիի հետ հանդիպումից հետո և կոչ է արել ազատ արձակել քաղաքական գործչին։

kotayk

Լրահոս