1 Մարտի, 2022

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Եռաբլուրում քպ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի ծիծաղին արձագանքելու համար:

Սաղաթելյանն ինքը մանրամասնում է, որ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ինքը դեռևս կասկածյալի կարգավիճակում է, իրեն դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Սաղաթելյանը Փաշինյանին վերաբերող դրվագով բացատրություն է տվել, իսկ մյուս դրվագը վերաբերում է ԱԺ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի կողմից Եռաբլուրում ծիծաղելուն առնչվող գրառմանը, ինչի առնչությամբ Սաղաթելյանը նշել է, որ համարում է, որ ցանկացած հայ, որն ի վիճակի է կանգնելով Եռաբլուրում՝ տղաների գերեզմանաքարերի կողքը, ինչ-որ պատմության վրա հռհռալ՝ «*** տղա» է։

«Սա շատ հստակ է և եթե ես սրա համար պետք է դատվեմ, թող դատվեմ»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ պատրաստ է կրել պատասխանատվություն։

kotayk

Լրահոս