Ի դեպ, տեղեկացնենք, որ Երևանի բազմաբնակարան շենքերում հենց այս ընկերությունն է վերելակներ տեղադրում: Այսինքն պետական գնումների առյուծի բաժինը կնքվում է հենց այս ընկերության հետ: Իսկ թե երկու օր առաջ ձեռքբերված վերելակը կոնկրետ ում է սպասարկելու, կնքված պայմանագրում նշված չէ:
Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա ընթացքում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու աշխատակազմի ղեկավարի ընդունարաններ տանող վերելակներն են նորով փոխարինվել. Ըստ հիմնավորման՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակն իբր ֆիզիկապես մաշված վիճակում է եղել, այն հաճախակի խափանվել է: Նախորդ տարի վերելակ ձեռք բերելու նպատակով պետական միջոցներից ծախսվել է 21 մլն 516 հազար դրամ։
Վարչապետի աշխատակազմը 35 հազար դոլարով վերելակ է գնում, իսկ զուգահեռ իրականությունում բանակում առկա անմխիթար վիճակն է, որին երեկ զոհ գնաց 15 երիտասարդ: