21 Հունիսի, 2024

Այսօր Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարին են ներկայացվել այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման  գործընթացի վերաբերյալ։

Նախարարին է զեկուցվել նաև աղետի գոտում հակահամաճարակային իրավիճակը, ըստ որի՝ հաջողվել է կանխել հնարավոր  համաճարակների բռնկումը։ Այս պահին որևէ վտանգ չկա։

Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։

Լրահոս