27 Հունվարի, 2025
ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել էի մի շարք ժամկետային զինծառայողների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և վերջում էլ միասին ճաշեցինք՝ ունենալով հետաքրքիր զրույց։

Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ՝ մեր զինծառայողներին ցանկացա բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ»,- գրել է նա:

Լրահոս