1 Փետրվարի, 2025

Ամերիկացի լրագրող Քենդեյս Օուենսը խոստացել է ապացույցներ հրապարակել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթը, տղամարդ է ծնվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Իր սոցիալական ցանցերում նա պնդել է՝ ապացույցներ է հավաքել, որ Բրիջիթ Մակրոնը երբեք գոյություն չի ունեցել։

Ըստ France 24-ի՝ Օուենսը պաշտպանել է այն տեսությունը, որ Բրիջիթ Մակրոնը տղամարդ է։ Նա հղում է կատարել մեկ այլ լրագրողի՝ Նատաշա Ռեյի հետաքննությանը, որը հրապարակվել է ֆրանսիական ծայրահեղ աջակողմյան Faits et Documents ամսագրում 2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններից անմիջապես առաջ:

Ռեյը պնդում էր, որ Բրիջիթ Մակրոնը ծնվել է Ժան-Միշել Տրոյնյո անունով (իր օրիորդական ազգանունը): Faits et Documents-ում հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահի կնոջ սեռի մասին լուրերը արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում:

Ֆրանսիայի առաջին տիկինը զրպարտության հայց է ներկայացրել լրագրողի դեմ։

 

Լրահոս