ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, տոնական միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։
Ըստ աղբյուրի ծնող-երեխա հանդիպումը հիշարժան դարձնելու համար նախապատրաստվել է նվերներով լի բազմաբնույթ ծրագիր։ Երեխաներին ողջունելու են եկել մուլտհերոսներ, որոնք ուրախ կատարումներով բարձր տրամադրություն են փոխանցել մանուկներին։ Նրանց տրամադրվել են շապիկներ և գլխարկներ, հնարավորություն է տրվել դրանք նկարազարդելու մանկական երևակայությամբ և բազմաթիվ գունային երանգներով։
Նշվում է, որ ավարտին փոքրիկներն իրենց մայրերի հետ ծաղկամաններում անվանական ծաղիկներ են տնկել, որոնց խնամքը պիտի շարունակեն երեխաները որպես շուտափույթ միավորման և երջանիկ ապագայի խորհրդանիշ։