Վթարի հետևանքով Տոնական Գ.-ն և Հակոբ Մ.-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ՝ 71-ամյա Սոնա Մ.-ն, 50-ամյա Նազիկ Հ.-ն և 70-ամյա Ռոբերտ Հ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Տոնական Գ.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Խաչիկ Ֆ.-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Նույն օրը՝ ժամեր անց, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ նշված վթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Եվա Հ.-ն:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: