Ավելի քան 8, 8 մլրդ դրամ ուղղվում է միան հավելյալ ծրագրերով ուսուցիչներների վարձատրությանը. տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն։ Սա կազմում է ուսուցիչների 20 տոկոսը»,-ասաց նա։
Անդրեասյանի խոսքով՝ 300 000-400 000 դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան 1 600 ուսուցիչ, 400 000-ից ավելի ստանում է ավելի քան 500 ուսուցիչ, ինչը 2,5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։
«Անցյալ ուստարում դպրոցներ ներգործող նոր ուսուցիչները 3 300 են, ինչը նշանակում է, որ մեր այս աշխատանքը, որն ուղղված է ուսուցիչների աշխատանքի գրավչության բարձացմանը, տալիս է արդյունքը»,-ասաց նա։
43