8 Հունվարի, 2025
5Կալիֆորնիայում բռնկված հրդեհը  քամիների պատճառով  աննախադեպ ծավալների է հասել։

«Այս պահի դրությամբ կնոջս հետ հերթափոխով ենք քնում, առայժմ մեր թաղամասը էվակուցիայի գոտի չէ, բայց ամեն վայրկյան կարող է զանգահարեն ԱՄՆ ոստիկանությունից ու զգուշացնեն, որ պետք է դուրս գանք տանից», – «Փաստինֆո»-ին ասել է Լոս Անջելեսի բնակիչ Հայկ Մարկոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ հրդեհը հիմնականում տարածվել է Սիլմար թաղամասում, որտեղ ոչ մեծ թվով հայեր են ապրում։ Ըստ նրա՝ Գլենդելին շատ մոտ չէ, բայց շատ հեռու էլ չէ։

«Հայաշատ է Սանտա Մոնիկայի կողմից եկող հիմնական հրդեհի աղբյուրը, դա է մոտ Գլենդելին ու Փասադենային ու այդ հատվածից է մոտենում հայաշատ թաղամասերին», – ասել է Մարկոսյանը՝ ավելացնելով, որ հետևում են Լոս Անջելեսի Հրդեհային ծառայության քարտեզին, որ օնլայն փոփոխվում է ու ըստ այդմ՝ կողմնորոշվում են։

Ճիշտ է՝ Կալիֆորնիան մեծ է, բայց քամիները ևս ուժեղ են, ինչի պատճառով էլ կրակը նոր տարածքներ է կլանում։

«Գրասենյակս գտնվում է Շերման Օկս քաղաքի հատվածում։ Պատկերացնելու համար ասեմ, որ Ստուդիա Սիթին է այդ հատվածում, որտեղ քամիներն այնքան ուժգին են եղել, որ տապալվել են էլեկտրասյուները», – ասել է Լոս Անջելեսի բնակիչը։

Նա նկարագրել է, որ կրակների մեջ է հատկապես մեծահարուստների թաղամասը, հրշեջները պայքարում են հրդեհի դեմ, բայց քամիները շատ են բարդացնում վիճակը։

 

Լրահոս