9 Մայիսի, 2025

«Հետք»․ Հայկական կողմն ակնկալում է ստանալ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից գոյացած միջոցների մեծ մասը: Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանների առանձնատունն օտարվել է այս տարվա հունվարի 7-ին 36 մլն դոլարով: Մինչ այդ՝ 2024 թ. հուլիսին, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հունիսին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան են ներկայացրել գույքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, եւ շատ չանցած դատարանի որոշմամբ համաձայնությունը հաստատվել է:

«Դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի,- հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը,- առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում»:

Լրահոս