Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և Խաղաղության օրը,Նաիրի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ. Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ անցկացվեցին Նաիրի համայնքի բոլոր բնակավայրերում։



Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ բնակավայրերում, իսկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Բուժական բնակավայրերում Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու անդամների, Նաիրի համայնքի վարչական շրջանների ղեկավարների, ՀՈԱԿ-ների աշխատակիցների, համայնքի դպրոցների ուսուցիչների, աշակերտների, բնակիչների հետ այցելեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ։


Զովունիում մարդաշատ էր Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան-համալիրը, որի տարածքն այս տարի բարեկարգվել, կանաչապատվել է։
Ճարտարապետ Հ․ Ասլանյանի և քանդակագործ Հ․ Իսահակյանի 1985 թվականին կառուցած այս ինքնատիպ հուշակոթողն այսօր նոր տեսք ու շունչ էր ստացել։ Հուշարձանի տարածքում բացվել է թանգարան, որտեղ տեղադրված են Զովունիից Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան գոյամարտի և 44-օրյա պատերազմի մասնակիցների մասին պատմող վահանակներ, ցուցադրված են անձնական իրեր։


Ողջույնի խոսք ասացին Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը և Զովունի բնակավայրի վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանը։ Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էր նաև Եզդիների միության նախագահ Խդր Հաջոյանը։

Բացման ժապավենը կտրեցին 44-օրյա պատերազմում զոհված Արամայիս Հայրապետյանի հայրը՝ Սուրեն Հայրապետյանը և Աշոտ Մաթևոսյանի որդին՝ Հենրի Մաթևոսյանը։

Համայնքի ղեկավարը, միջոցառման մանակիցները, բնակիչները ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին ու լռությամբ հարգեցին հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած քաջ հայորդիների վառ հիշատակը։
Եղվարդ քաղաքում բարեկարգվել է ճարտարապետ Գևորգ Դանիելյանի նախագծով 1978 թվականին կառուցված հուշարձան-համալիրի տարածքը, դարձել առավել կանաչապատ, վերանորոգվել, նոր տեսք է ստացել ճեմուղին։ Կառուցվել է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշապատ, տեղադրվել է խաչքար։

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումը սկսվեց համայնքի ղեկավարի,համայնքապետարանի աշխատակազմի, հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչների, բնակիչների կողմից անմար կրակի շուրջը ծաղիկների, ծաղկեպսակների խոնարհումով։
Խաչքարի օծում և հոգեհանգստյան կարգ կատարվեց Կոտայքի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ, ուղեկցությամբ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Ստեփանյանի։
Հաջորդեց գրական-երաժշտական միջոցառում։ Ասմունքով, երաժշտական կատարումներով հանդես եկան Եղվարդի շնորհալի երիտասարդները։

Ծաղիկներ խոնարհվեցին նաև Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրված խաչքարին՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։



Mnews.am
74