«Հարգելի գյումրեցիներ,
Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»: