ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեք շաբաթ ժամանակ է տվել ԵՄ-ին՝ համաձայնեցնելու Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները:
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միկա Աալտոլան։
«Միացյալ Նահանգները մեզ երեք շաբաթ ժամանակ է տվել՝ համաձայնեցնելու Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները, եթե ոչ, ապա ԱՄՆ-ը կլքի Եվրոպան»,- ասվում է հրատարակության մեջ։
Նա հավելել է, որ Թրամփը առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի անվտանգության մտահոգություններին։
«Մենք երեք շաբաթ ունենք մեծանալու համար»,- նկատել է պատգամավորը։
Այս շաբաթ ԱՄՆ նախագահը Զելենսկիին անվանեց բռնապետ և ասաց, որ նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել։
46