22 Փետրվարի, 2025

«ԱրԲատ» հատուկ նշանակության գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել։

Այս մասին գրում է RT-ն։

Ամբաստանյալներից մեկի եղբայրը հայտնել է, որ մոտ երկու շաբաթ առաջ բերման են ենթարկվել 44-ամյա Արման Պ.-ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն։

«Մենք հստակ չգիտենք, թե ինչու են եղբորս բերման ենթարկել: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրա հետ, նա ասաց, որ իրեն կասկածում են Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի մեջ։ Նա փաստաբան չունի»,- RT-ին ասել է Արմանի եղբայրը՝ Պ.-ն:

Հետաքննությանը մոտ կանգնած RT-ի աղբյուրը հայտնել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ ահաբեկչի մարմինը։ Նախնական զննության ժամանակ մասնագետները պարզել են, որ տղամարդը 45 տարեկան է, կարճ մուգ մազերով,  շագանակագույն աչքերով և ընդգծված քթով։ Նրա տարբերակիչ հատկանիշներից մեկը ձախ սրունքին թրի տեսքով  դաջվածքն է, ավելացրել է RT-ի աղբյուրը։

Լրահոս