22 Փետրվարի, 2025

Պարզ է, որ իշխանական ամբողջ ռեպրեսիոն մեխանիզմը գործի է դրվում, որ վախեցնեն Էդգար Ղազարյանին, քան որ նա միշտ աչքի է ընկել իր սուր մտքով,  իր տեղին քննադատությամբ, լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այդ քննադատությունները մնացել  են իշխանության կոկորդին, և դրանով փորձում են վախեցնել Ղազարյանին. «Դա իրենց մոտ չի ստացվի: Քանի որ ճանաչելով պարոն Ղազարյանի բարձր արժեքները, մտավոր կարողություններն ու ինտելեկտը։  Ղազարյանն այսպիսի բաներից շատ ավելի ուժեղ  է դուրս գալու։ Սա չհաջողված փորձէ և Պարոն Ղազարյանը սենց բաներից վախեցող տեսակ չի»։

Գառնիկ Դանելյանի խոսքով, սա հակառակ էֆեկտ է ունենալու։

Լրահոս