Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2024 թվականի դեկտեմբերից ի վեր 65 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի հետևանքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ekonomim» թերթին։
«Անկարայում կեղծ ալկոհոլի պատճառով մահացածների թիվը հասել է 65-ի, բուժում է ստանում 15 մարդ», — գրում է պարբերականը։
«Վերջին երեք ամսում Թուրքիայի յոթ նահանգում իրականացվել է 56 գործողություն, ձերբակալվել է 155 կասկածյալ և կալանավորվել է 35 մարդ։ Ձերբակալվածներից 37-ի նկատմամբ կայացվել է դատական հսկողություն կիրառելու որոշում»,- ասված է հաղորդագրության մեջ։
37