«Բավական հետաքրքիր նիստ էր։ Ամեն դեպքում բովանդակային առումով բավական հետաքրքիր քննարկում էր, ներկայացրեցինք այս քրեական հետապնդման ողջ լրջությունն, որ սա անհատի նկատմամբ քրեական հետապնդումից զատ նոր տեսակի քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ։ Այստեղ մեղադրյալի աթոռին ոչ միայն և ոչ այնքան Էդգար Ղազայանն էր, որքան խոսքի ազատությունը մեր երկրում։
Հույս ունենք՝ դատարանը հաշվի կառնի մեր կողմից ներկայացված փաստարկները»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում 2-5 տարի ազատազրկում:
Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննում է դատավորը Գարիկ Աբելյանը։